«Չալաբյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ ապացույց գոյություն չունի» - Mediamax.am

1434 դիտում

«Չալաբյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ ապացույց գոյություն չունի»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են, որ չկա Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

Այսօր ասուլիսի ժամանակ փաստաբանական խմբի անդամները հայտարարել են, որ գործում չկա Չալաբյանի կողմից արարքը կատարված լինելու վերաբերյալ գեթ մեկ ուղղակի եւ հստակ ապացույց, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակում կալանավորումը կրում են խտրական բնույթ։

 

«Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ՝ պատժիչ նպատակ»,-նշել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

 

Փաստաբան Արթուր Հարությունյանն էլ ասել է, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դիմել են դատախազություն միջնորդություններով, ինչպես նաեւ միջազգային բազմաթիվ կառույցների՝ ներկայացնելով Չալաբյանի գործի կոպտագույն խախտումներն ու խնդրահարույց կողմերը:

 

Փաստաբանները հայտարարել են, որ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո էլ սկսելու են խախտված իրավունքների վերականգման գործընթացը՝ դիմելով ՄԻԵԴ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին