Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին - Mediamax.am

8800 դիտում

Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։

Այս մասին է վկայում Կրեմլի կայքում տեղադրված հանդիպման սղագրությունը։

 

Հայաստանի նախագահի կայքում հանդիպման այդ հատվածը չի հիշատակվում:

 

«Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին