Հայաստան կայցելի Չեռնոգորիայի նախագահը - Mediamax.am

994 դիտում

Հայաստան կայցելի Չեռնոգորիայի նախագահը


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ Մայիսի 26-ից 27-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը:

Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

 

Չեռնոգորիան 2017 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին, իսկ 2010-ից հանդիսանում է Եվրամիության անդամության թեկնածու երկիր:

 

Միլո Ջուկանովիչը Չեռնոգորիայի նախագահ է եղել 1998-ից 2003 թվականներին, իսկ 2018 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում:

 

Միլո Ջուկանովիչը տարբեր տարիներին 6 անգամ զբաղեցրել է Չեռնոգորիայի վարչապետի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին