«Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ» - Mediamax.am

2318 դիտում

«Բրյուսելի հանդիպումից հետո հնչել են բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ»


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Այդ մասին ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

«Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեեւ հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:

 

Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը եւ տարածաշրջանային կայունության հաստատմանը: Անդրադարձ է կատարվել նաեւ հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին», - ասված է հաղորդագրության մեջ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին