Փաշինյան․ Աղի օգտագործման ռեֆորմը հումորի թեմա է դառնում - Mediamax.am

3848 դիտում

Փաշինյան․ Աղի օգտագործման ռեֆորմը հումորի թեմա է դառնում


Լուսանկարը` domashnyochag.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել՝ «աղի օգտագործման ռեֆորմը հումորի թեմա է դառնում, որովհետեւ ոչ բոլորը գիտեն, թե դրա գերօգտագործումն ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա»։

«Հետեւում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվող ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործմանը։ Երբ ծխելու կամ աղի օգտագործման չափանիշով բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ եւ պետական բյուջեի ծախսերով չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ։ Մենք, կարծես, քաղաքացիներին մղում ենք, որ հնարավորինս շատ հիվանդություններ ձեռք բերեն, որ հետո մտածենք, թե ինչպես բուժել։ Առողջ ապրելակերպը պետք է լինի մեր ռազմավարական մոտեցումը եւ մենք գնալու ենք այս ճանապարհով»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին