Սոչիում կկայանա Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը - Mediamax.am

3657 դիտում

Սոչիում կկայանա Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը:

Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

«Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգմանը եւ զարգացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Վլադիմիր Պուտինը նաեւ առանձին հանդիպումներ կանցկացնի Ալիեւի եւ Փաշինյանի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին