Մանե Գեւորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից - Mediamax.am

1285 դիտում

Մանե Գեւորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մանե Գեւորգյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։

«Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում»,- գրել է նա:

 

Մեդիամաքսը նշում է, որ Մանե Գեւորգյանը չորրորդ մամուլի քարտուղարն էր, որն աշխատել էր Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերջինիս վարչապետության 3.5 տարիների ընթացքում:

 

Փաշինյանի առաջին մամուլի քարտուղարը Արման Եղոյանն էր, երկրորդը՝ Արսեն Գասպարյանը, երրորդը՝ Վլադիմիր Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին