Արմեն Սարգսյան. Կարեւոր է, որ փողոցում լարվածություն չլինի - Mediamax.am

1265 դիտում

Արմեն Սարգսյան. Կարեւոր է, որ փողոցում լարվածություն չլինի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ պետք է փոխել ՀՀ Սահմանադրությունը, քանի որ խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջեւում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որ պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն:

«Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա»,- այս մասին ՀՀ նախագահն ասել է ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Նա նաեւ նշել է, որ կնախընտրեր վերադառնալ նախագահական համակարգի, սակայն նման որոշման դեպքում պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, «որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ եւ լավ լինի»։

 

 

«Մենք ընտրություններ ունեցանք, Սահմանադրությունը չփոխեցինք: Ընտրությունների թեմայով քննարկում եմ ունեցել վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների հետ, եւ դրանք տեղի ունեցան: Իսկ ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո: Փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց: Սակայն այսօր լարվածություն կա խորհրդարանականների միջեւ: Նորմալ է, որ լարվածությունը խորհրդարանում է, սակայն նորմալ չէ, երբ փողոցում էր: Ինձ համար՝ որպես երկրի նախագահ, շատ կարեւոր է, որ փողոցում լարվածություն չլինի, որ լարվածություն չլինի բանակի եւ քաղաքական գործիչների միջեւ: Ինձ համար՝ որպես նախագահ, շատ կարեւոր է, որ փողոցում լինի հանգիստ եւ կայուն վիճակ: Այսօր Երեւանում փողոցները հանգիստ են եւ կայուն: Կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը, մշտապես: Ոչ»,- ասել է նա:

 

«Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի եւ մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռեւս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին