Երեւան: Մեդիամաքս: "Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ասել է, որ իրենց կուսակցությունն այլեւս այն չէ, ինչ նախորդ ԱԺ ընտրություններից առաջ էր:
Այսօր կայացած մամլո ասուլիսում նա նշել է, որ “ԲՀԿ-ն փոխվել է` կառավարման ոլորտում 5 տարվա փորձառությունից ելնելով”:
“ԲՀԿ-ում կուտակվել է նաեւ ինտելեկտուալ եւ կազմակերպչական մեծ ներուժ` իր ակտիվ անդամների միջոցով: Նրանք բոլորն էլ կընդգրկվեն նախընտրական ցուցակում` իրենց ներուժը բացահայտելու հնարավորությամբ”,-ասել է նա:
ԲՀԿ քաղխորհրդի անդամը նաեւ նշել է, որ լրացվել եւ վերամշակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որը հիմքը “ցենտրիստական” գաղափարախոսությունն է:
“Այն սոցիալիզմի եւ լիբերալիզմի լավագույն դրույթների մեկտեղումն է”,-ընդգծել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: