Մայր Աթոռն արձագանքել է «Փաշինյանի հանիրավի մեղադրանքներին» - Mediamax.am

3282 դիտում

Մայր Աթոռն արձագանքել է «Փաշինյանի հանիրավի մեղադրանքներին»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարել է, որ «նախընտրական քարոզարշավի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին»։

«Եկեղեցու եւ ազգային-հոգեւոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ դրսեւորված վարքագիծը։

 

Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի եւ իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական եւ ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,- հայտնել են Մայր Աթոռից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին