ԱՄՆ-ն իր քաղաքացիներին առաջարկում է չայցելել Հայաստան - Mediamax.am

3390 դիտում

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին առաջարկում է չայցելել Հայաստան


Լուսանկարը` Liliya Boldyreva


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ն իր քաղաքացիներին առաջարկում է չայցելել Հայաստան:

Համապատասխան զգուշացումը տեղադրված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում:

 

«Մի այցելեք Հայաստան՝ COVID-19-ի պատճառով: Որոշ տարածքներում կա ռիսկի ավելացում», - ասված է կայքում:

 

Նշվում է նաեւ, որ ԱՄՆ քաղաքացիները չպետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ՝ պայմանավորված վերջին ռազմական գործողություններով, ինչպես նաեւ զգուշավորություն ցուցաբերեն Ադրբեջանին սահմանակից ավտոճանապարհներին:

 

«Ճանապարհների մի մասը կարող է հատել միջազգային սահմանները՝ առանց համապատասխան տեղեկացման», - ասված է կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին