Լարիսա Մինասյանը թողնում է ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրենի պաշտոնը - Mediamax.am

2567 դիտում

Լարիսա Մինասյանը թողնում է ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրենի պաշտոնը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

«Ինձ համար մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար: Ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական և անձնական կարողություններին և որակներին՝ ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնելու, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց աջակցելու ժողովրդավարական և բաց հասարակության որոնման գործում», - ասել է Լարիսա Մինասյանը:

 

«ԲՀՀ Հայաստանի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

«Հիմնվելով Լարիսա Մինասյանի տպավորիչ ժառանգության վրա՝ մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը», - ասել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին