Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են գերիների խնդիրը - Mediamax.am

3903 դիտում

Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են գերիների խնդիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույցով քննարկել են Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:

ՀՀ եւ ՌԴ օրենսդիր մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը:

 

Անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրել են օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին