Արմեն Սարգսյան. «Պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ» - Mediamax.am

5800 դիտում

Արմեն Սարգսյան. «Պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ առաջ շարժվելու համար նախ պետք է սթափ ու ճշգրիտ գնահատել իրավիճակն ու մեր հնարավորությունները, պետք է գիտակցել, որ մենք մի շարք ճգնաժամերի ենք առերեսվել, պետք է ընդունել իրողությունն ու մտածել դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին:

Ընդունելով «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին, նախագահն ընդգծել է համակարգային լուծումների, ինստիտուտների կարեւորությունը՝ նկատելով, որ առանձին անհատներ ի զորու չեն միայնակ հաղթահարել այս դժվարությունները:

 

«Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Մենք պետք է հետեւողական ու տքնաջան աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտները: Դրա համար մենք առաջին հերթին պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց: Մենք, ի վերջո, դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին