Միլի Մեջլիսն առաջարկել է Ֆրանսիային զրկել համանախագահի կարգավիճակից - Mediamax.am

4411 դիտում

Միլի Մեջլիսն առաջարկել է Ֆրանսիային զրկել համանախագահի կարգավիճակից


Լուսանկարը` salamnews.org


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից զրկելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի օրենսդիր մարմնի կողմից այսօր ընդունված հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձեւի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը:

 

Հայտարարությունը պարունակում է նաև «Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առկա քաղաքական հարաբերությունները վերանայելու և երկու երկրների տնտեսական կապերը խորապես վերլուծելու և համապատասխան միջոցներ ձևակերպելու» առաջարկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին