Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան քննարկելու են կարգավորման հարցերը - Mediamax.am

3121 դիտում

Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան քննարկելու են կարգավորման հարցերը


Լուսանկարը` gazeta.ru


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետներն այսօր ժամանելու են Մոսկվա՝ ԼՂ կարգավորման հարցերը քննարկելու համար:

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

 

Նոյեմբերի 17-ին ելույթ ունենալով խոհրդարանում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր.

 

«Վաղը Մոսկվայում հանդիպում կլինի, որպեսզի պարզեցվեն կրակի դադարեցման հետ կապված բոլոր հարցերը»:

 

Նա ընդգծել է, որ «ձեռքբերված համաձայնություններն անհրաժեշտ էին հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու համար»:

 

«Մյուս կողմից, կրակի դադարեցումը չի կարգավորում հակամարտությունը եւ չի լուծում գլխավոր խնդիրները: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն արդեն սկսել են քննարկումներն այս հարցերի շուրջ», - ասել է Լը Դրիանը:

 

Նա նշել է, որ քննարկումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոպմեոյի հետ:

 

Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ հստակեցման կարիք ունեն, մասնավորապես, փախստականների, Թուրքիայի ներկայության, ԼՂ կարգավիճակի մասին բանակցությունների մեկնարկի հարցերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին