Փաշինյանն ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա - Mediamax.am

3024 դիտում

Փաշինյանն ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:

Այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն ասել է, որ այսօր իր օրակարգում բացառապես Հայաստանի անվտանգության եւ կայունության ապահովման հարցն է:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բացառում է բռնությունը ընդդիմախոսների նկատմամբ եւ նշել է, որ եթե «ընդդիմությունը եւս բացառի բռնությունը, այդ դեպքում կարող ենք համատեղ ուժերով քննարկել այս իրավիճակից դուրս գալու տարբերակները»:

 

«Որեւէ կասկած չկա, որ ես եմ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն: Ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ, պայմանական ասած, ժողովրդի դատի առջեւ: Բայց որպեսզի ժողովուրդը ճիշտ եզրահանգումներ անի, այն պետք է տիրապետի  բոլոր մանրամասներին», - ասել է վարչապետը:

 

Խոսելով պատերազմի պատճառների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը գտնվում էր տարածքների հանձնում ոչնչի դիմաց տրամաբանության մեջ»:

 

«Իմ վարած քաղաքականությունը եղել է չհամաձայնել այդ տրամաբանության հետ, փորձել փոխել այն: Ցավոք, դա մեզ չի հաջողվել, որովհետեւ ձեւավորվել էր միջազգային կոնսենսուս առ այն, որ տարածքները պետք է հանձնվեն առանց նախապայմանների», - ասել է վարչապետը:

 

Խոսելով պատերազմի ընթացքի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «կռվել եւ դիմադրել ենք այնքան ժամանակ, քանի դեռ դիմադրությունը իմաստ է ունեցել»:

 

Վարչապետը հերքել է պնդումներն այն մասին, որ «Շուշին հանձնվել է»: «Դավադիր որոշումներ չեն եղել», - շեշտել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին