Փաշինյան․ Հայտարարության անորոշությունները պետք է հստակեցվեն - Mediamax.am

4147 դիտում

Փաշինյան․ Հայտարարության անորոշությունները պետք է հստակեցվեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության «անորոշությունները պետք է հստակեցվեն»։

Այսօր Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետն ասել է, որ «հայտարարությունը քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ»։

 

Մեկնաբանելով ընդդիմության հայտարարություններն այն մասին, որ այդ հայտարարությունը հնարավոր է չեղարկել, Նիկոլ Փաշինյանն ասել է․

 

«Իհարկե, կարելի է այդ հայտարարությունը պատռել ու մի կողմ նետել, բայց պետք է նաեւ պատկերացում ունենալ հետեւանքների մասին։ Վերադառնալո՞ւ ենք այն իրավիճակին, որում այն ստորագրվել է»։

 

Խոսելով եռակողմ հայտարարության մեջ հիշատակվող կոմունիկացիոն ուղիների վերաբացման մասին, վարչապետն ասել է, որ Հայաստանը ձգտելու է Նախիջեւանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի, իսկ Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանի հետ։ «Դա կարող է շրջադարձային նշանակություն ունենալ, սակայն այդ հարցերը բանակցությունների ժամանակ պետք է քննարկվեն․ կարող է ստացվել, կարող է եւ չստացվել», - նշել է Փաշինյանը։

 

Վարչապետի խոսքով, ռազմաճակատում անհաջողություններ ունենալուց հետո «քաղաքական խնդիրը բեկում մտցնելն էր, որի համար մենք արել ենք ամեն հնարավորը»։

 

«Հայտարարություն ստոագրելու որոշումը կայացվեց, երբ մենք հասկացանք, որ բեկում մտցնել չենք կարող։ Այդ կետը Շուշիի անկումն էր», - ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանի յոթ շրջանների վերադարձը միակ որոշակի կետն էր բանակցային գործընթացում վերջին 25 տարվա ընթացքում։ Փաշինյանը նկատել է, որ 2015 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ ձեւավորվել էր կոնսենսուս առ այն, որ տարածքները պետք է վերադարձվեն 5+2 բանաձեւով։ Նա նաեւ նշել է, որ ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը վերջին 4.5 տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին