Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ - Mediamax.am

3504 դիտում

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ


Լուսանկարը` voanews.com


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 7-ին կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

«Մանրամասնորեն քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է Ադբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ իր հեռախոսազրույցների մասին։ Այդ շփումներն ուղղված էին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման ու քաղաքական-դիվանագիտական կարգավորման տարբերակների որոնմանը։

 

Հաստատվել է փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով», - հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին