Փաշինյան. «Աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը» - Mediamax.am

3659 դիտում

Փաշինյան. «Աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մենք աշխարհում ունենք բարեկամներ, որոնք կպաշտպանեն մեր ընտրությունը»:

«Եթե մենք որոշենք պարտվել, նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը:

 

Եթե մենք որոշենք հաղթել, նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Համոզված եմ, որ մենք ունենք կամք՝ հաղթելու դժվար որոշումը կայացնելու համար», - ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով ռազմաճակատ մեկնող կամավորական գումարտակի առաջ:

 

«Խնդրում եւ պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտում, հոգում եւ գլխում պահած», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին