Վաղը Երեւանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը - Mediamax.am

2647 դիտում

Վաղը Երեւանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը»:

Ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին, վարչապետը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ եւ աջակցությամբ:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար: Նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ողջունել է այն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին