Պուտին. Կատարելու ենք մեր պարտավորությունները Հայաստանի առջեւ - Mediamax.am

8181 դիտում

Պուտին. Կատարելու ենք մեր պարտավորությունները Հայաստանի առջեւ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը:

Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է РТР հեռուստաընկերության «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում:

 

Պուտինը շեշտել է, որ հակամարտության կողմերը «մեզ համար օտար չեն»:

 

«Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի եւ ավելի քան 2 միլիոն հայ: Ռուսաստանի հսկայական թվով քաղաքացիներ սերտ բարեկամական եւ նույնիսկ ընտանեկան կապեր են պահպանում երկու հանրապետությունների հետ: Մարդկանց մահը, երկու կողմերի ծանր կորուստները հսկայական ողբերգություն է», - ասել է Պուտինը:

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ այս պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:

 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այս պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք,  կատարում ենք եւ շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», - ասել է Պուտինը:

 

Ռուսաստանի նախագահն ասել է, որ «մշտական կապի մեջ է» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, «եւ Հայաստանի ղեկավարությունը որեւէ հարց չունի Ռուսաստանի՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին