Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են կայունացնել իրավիճակը ԼՂ կարգավորման գործընթացում:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այդ մասին ասել է МГИМО-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ: Նա հայտնել է, որ վերջերս զրուցել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:
«Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները տարածաշրջանում վերսկսվեն», - ասել է Լավրովը:
Մեդիամաքսը նշում է, որ օգոստոսի 25-ին`Մոսկվա այցելելու նախօրեին, Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ վաղաժամ է համարում խոսել իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամկետների մասին: Իսկ Զոհրաբ Մնացականյանը, օգոստոսի 31-ին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում, ընդհակառակը, հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: