Էրդողանը ապակայունացնում է Եվրոպան, ասել է Մակրոնը - Mediamax.am

5372 դիտում

Էրդողանը ապակայունացնում է Եվրոպան, ասել է Մակրոնը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը նպատակ ունի ապակայունացնել Եվրամիությունը:

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, Մակրոնն այդ մասին ասել է Paris Match ամսագրին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքերով, Էրդողանը «Եվրոպայում վարում է էքսպանսիոնիստական քաղաքականություն՝ հիմնված ազգայնամոլության եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որը անհամատեղելի է եվրոպական շահերի հետ եւ հանդիսանում է Եվրոպայի ապակայունացման գործոն է»:

 

«Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի տեղի ունեցողը եւ իր շահերին համապատասխան գործի: Ես բոլորովին կողմ չեմ սրացմանը, բայց սիմետրիկ գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ կարեւոր եմ համարում խուսափել անզոր դիվանագիտությունից», - ասել է Մակրոնը:

 

 

Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ «եվրոպական այն եզակի առաջնորդներից է, որը վերջին տարիներին անձնական հանդիպումներ է ունեցել Էրդողանի հետ»:

 

«Ես հյուրընկալել եմ նրան Փարիզում 2018 թվականի հունվարին: Շատերն ինձ քննադատել են դրա համար: Էրդողանը այն առաջնորդներից մեկն է, որի հետ ես խնդիրների ամենաերկար քննարկումներն եմ ունենում », - ասել է Մակրոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին