Մակրոնը պատմել է Էրդողանի հետ «պահանջկոտ երկխոսության» մասին - Mediamax.am

24775 դիտում

Մակրոնը պատմել է Էրդողանի հետ «պահանջկոտ երկխոսության» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ «պահանջկոտ եւ շիտակ երկխոսություն է ունեցել նախագահ Էրդողանի հետ»:

Շվեցարական Le Temps թերթը գրում է, որ այդ մասին Ֆրանսիայի առաջնորդը պատմել է ութ եվրոպական թերթերին տված հարցազրույցում:

 

«Ներկա պահին Թուրքիան խոցում է որոշ մեր արժեքները: Այնուամենայնիվ, այն նաեւ կիսում է մի շարք մեր շահերը: Նախեւառաջ, մենք կապված ենք Թուրքիայի հետ սիրիական հակամարտությամբ: Թուրքիան մեր տարածաշրջանային քաղաքականության առանցքային տարր է, քանի որ հանդիսանում է Սիրիայի հարեւանը, ինչպես նաեւ մի երկիր, որն ընդունում է մեծ թվով փախստականների եւ համագործակցում է ահաբեկչության դեմ պայքարում: Ես պահանջկոտ եւ շիտակ երկխոսություն եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ: Մեզ անհրաժեշտ է նման երկխոսություն Թուրքիայի հետ: Ցանկանում եմ, որ միգրացիայի հարցում այդ երկխոսությունը լինի եվրոպական եւ համակարգված: Եվրոպան ուշ եւ ստիպված  կնքեց համապատասխան պայմանագիրը, թեւ այն արդյունքներ է տվել: Պետք չէ կրկնել այդ սխալը: Ինչ վերաբերում է բոլոր մնացած հարցերին, ապա հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս դիրքերը, ակնհայտ է, որ եվրոպական ինտեգրման գործընթացում առաջ գնալ չարժե»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին