Երեւան: Մեդիամաքս: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ է նշանակվել Արթուր Մարտիրոսյանը։
Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել է վարչապետի՝ փետրվարի 12-ի որոշմամբ։ Մինչ նշանակումը Արթուր Մարտիրոսյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրենն էր։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ օրեր առաջ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։
2019թ. դեկտեմբերի վերջին վարչապետի որոշմամբ փոխնախարարի պաշտոնից ազատվել էր նաեւ Լուսինե Առաքելյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: