Հայաստանն արձանագրել է “շատ լավ առաջընթաց”, ասել է ԵՄ-ի գլխավոր բանակցողը - Mediamax.am

exclusive
4779 դիտում

Հայաստանն արձանագրել է “շատ լավ առաջընթաց”, ասել է ԵՄ-ի գլխավոր բանակցողը


ԵՄ-ի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը
ԵՄ-ի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ-ի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ "Հայաստանն իսկապես շատ լավ առաջընթացի է հասել ԵՄ-ի հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների գործընթացում` Եվրոպական հանձնաժողովի առանցքային առաջարկների հիման վրա”:

“Բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ պահանջներից շատերն արդեն իրագործված են”, - հայտարարել է ԵՄ-ի գլխավոր բանակցողը:

 

Նրա խոսքերով, չնայած ընդհանուր դրական պատկերի առկայությանը, անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, հատկապես առեւտրում տեխնիկական խոչընդոտների (Technical Barriers to Trade) եւ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտներում, որտեղ ազգային օրենսդրությունը պետք է փոփոխության ենթարկվի` ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխան:

 

“ՀՀ վարչապետի օգոստոսի 10-ի հրամանով մինչեւ տարեվերջ պետք է իրագործվեն մնացած պահանջները: Այս հանգամանքի լույսի ներքո, ես ակնկալում եմ համապատասխան հաստատում ստանալ մեր փորձագետներից”, - հայտարարել է Գունար Վիգանդը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում:

 

“Թույլ տվեք ընդգծել, որ բանակցությունների սկիզբը միայն մեկ քայլ է ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ: Նոր տնտեսական հնարավորություններն ամբողջությամբ կիրառելու համար Հայաստանը պետք է ամբողջական բարեփոխումներ իրականացնի”, - եզրափակել է Գունարդ Վիգանդը:

 

Դեկտեմբերի 16-ին պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հույս էր հայտնել, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրային գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները կսկսվեն 2012-ի առաջին կեսին: “Մենք իրականացրել ենք լայնածավալ աշխատանք եւ կարծում եմ, որ աշխատանքները նույն կերպ շարունակելու դեպքում կկարողանանք 2-3 տարվա ընթացքում բարեհաջող ավարտել բանակցությունները, որոնք սովորաբար տեւում են 5 տարի”, - ասել էր նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին