Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,76%-ը - Mediamax.am

762 դիտում

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,76%-ը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, 2018թ. խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 250 ընտրող կամ ընտրողների 7,76%-ը:

Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

 

Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 592 479 ընտրող:

 

2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 13,32%-ը, 2012թ.՝ 15,8%-ը, իսկ 2007-ին՝ 10,6%-ը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին