Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր ասել է, որ «եթե ցանկանում ենք լավ բան լինի, պետք է միասնական լինենք, ոչ թե ազգովի ցեխ շպրտենք իրար վրա»։
«Արել եմ, անում եմ, անելու եմ, եւ որքան ժողովուրդը վստահի, այնքան էլ կանենք»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։
Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին անվանել է հաջողակ քաղաքական գործիչ, եւ ասել, որ ընտրություններից հետո մնացած ամեն ինչ կախված է տնտեսական զարգացումից եւ տնտեսական հեղափոխությունից։
«Առաջին օրվանից նրա կողքին եմ եղել, աջակցել, ձայն ենք տվել։ Նիկոլ Փաշինյանը նոր է սկսում, մարդուն պետք է հնարավորություն տրվի համապատասխանաբար լիարժեք գործելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: