Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իր քվեարկությունը կատարելուց հետո շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ընտրությունների օրվա առթիվ:
«Կարեւոր օր է, երբ ժողովուրդն իր ուժը, կամքը պետք է արտահայտի: Քանի որ սա ժողովրդի կարեւորագույն իրավունքն է, հետեւաբար՝ տոն է: Ես հույս ունեմ, որ մեզանից յուրաքանչյուրն այս տոնը կնշի իր պարտականությունը կատարելով՝ ազատ, անկաշկանդ՝ անկախ այն բանից, թե ում է իր ձայնը տալու»,- ասել է նախագահը:
Նա հավելել է, որ այս ընտրություններում «յուրաքանչյուրը պետք է դատի խղճի մտոք, մտածի իր երեխաների, ընտանիքի եւ այն պատասխանատվության մասին, որ կրում է երկրի ապագայի համար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: