Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդները դեկտեմբերի 10-ին, ժամը 14:30 Երեւանում կայանալիք մամուլի ասուլիսին կներկայացնեն իրենց նախնական հետընտրական հայտարարությունը:
Առաքելությունը՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրոպական պառլամենտի (ԵՊ) համատեղ նախաձեռնությունն է:
Միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են շուրջ 320 դիտորդներ 39 երկրներից, այդ թվում` ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 246 երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներ, 50 խորհրդարանականներ եւ ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատակիցներ, 13 դիտորդ ԵԽԽՎ-ից եւ 10-ը՝ ԵՊ-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: