Ռոբերտ Քոչարյան. «Ես սովոր եմ ծանր փորձությունների» - Mediamax.am

1521 դիտում

Ռոբերտ Քոչարյան. «Ես սովոր եմ ծանր փորձությունների»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ես եւ թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ եւ իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաեւ տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում եւ արտերկրում, ինչպես նաեւ քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել։

 

[[linked-news 31480]]

 

Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի եւ լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ եւ դա լինելու է մոտ ապագայում։

 

 

Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաեւ բանտում։ Իշխանությունները եւ նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների եւ տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության եւ արժանապատվության»,- հայտարարության մեջ նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին