Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գիտակցում է իր անցյալը, ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
«Հանրապետական կուսակցությունում մենք գիտակցում ենք մեր անցյալը եւ հաջորդ տարվա համար ունենք ներքին բարեփոխման հավակնոտ օրակարգ: Սակայն, կառավարման զգալի փորձ կուտակելով՝ մենք չենք կարող եւ չպետք է անտեսենք մեր բազմաթիվ համախոհների մտահոգությունները», - գրել է Վիգեն Սարգսյանը «Ժողովրդավարությունը, պոպուլիզմը եւ մտահոգությունը Հայաստանում» անգլալեզու հեղինակային սյունակում:
«Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են պոպուլիստ առաջնորդները իշխանության գալիս ժողովրդավարական կարգախոսներով, որոնք արագ փոխակերպվում են ժողովրդավարության դեմ արշավի», - նշել է նա:
«Իրական ժողովրդավարությունը Հայաստանում պրոֆեսիոնալներով եւ ոչ թե սկսնակներով համալրված ուժեղ կառավարության եւ ուժեղ ընդդիմության կարիք ունի: Ճակատագրի բերումով, հենց ՀՀԿ-ն կարող է միակ արժանահավատ հակակշիռ լինել պոպուլիստ իշխանությանը եւ, բացի դրանից, մենք շատ բան ունենք ապացուցելու, նախեւառաջ՝ մեր հասարակությանը», - նկատել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: