Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, ասել է Փաշինյանը - Mediamax.am

912 դիտում

Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գաղտնալսողները պետք է բացահայտվեն, եւ նման խնդիր է դրված Ազգային անվտանգության ծառայության առաջ:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսումը հնարավոր է դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: 

 

«Ինչո՞ւ է  ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետեւ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես՝ հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը եւս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով եւ նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայացված հեռախոսազրույցի մի մասը մոնտաժված է: 

 

«Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երեւույթներն են: Համոզված եղեք` դրանք եւս արմատախիլ կարվեն»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին