Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսությունը նոր շենք ունի - Mediamax.am

3432 դիտում

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսությունը նոր շենք ունի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սանկտ Պետերբուրգի կենտրոնում այսօր բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքը:

«Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, եւ նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ եւս կբացվեն, եւ ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ»,- շենքի բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

 

Հյուպատոսության շենքը կառուցվել է 1912թ.: Տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով՝ անվարձահատույց: 

 

Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: 

 

Հյուպատոսության նախկին տարածքը 2000-ին տրամադրվել էր վարձավճարով, ուներ 100 քմ տարածք եւ անհարմար աշխատանքային պայմաններ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին