Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 9-ին նախատեսված՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները կվերահսկեն ոստիկանության գործունեությունը:
Ոստիկանությունում նշել են, որ հասարակական խորհրդի հերթապահող խմբերը կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը՝ (010) 54-41-22 հեռախոսահամարով:
Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսեւորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին:
Անհրաժեշտության դեպքում հասարակական խորհրդի անդամները կայցելեն տվյալ տարածքներ՝ պարզելու դեպքի հանգամանքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: