«Փաշինյանը պետք է հասկանա իրավիճակը», ասել է Լուկաշենկոն - Mediamax.am

Մարտ 04, 2026
6961 դիտում

«Փաշինյանը պետք է հասկանա իրավիճակը», ասել է Լուկաշենկոն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար»:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Բելառուսի նախագահը ասել է Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ:

 

Նրա խոսքերով, «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում շատ տարբերակներ կային»:

 

 

«Սակայն դա չի նշանակում, որ մենք ճնշել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Փաշինյանը պետք է կառավարությունում պարզապես հասկանա իրավիճակը: Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար: Արդյո՞ք կկարողանա Հայաստանը: Եթե Փաշինյանը հասկանա իրավիճակը եւ պատասխանի, մենք կհանդիպենք Սանկտ Պետերբուրգում եւ որոշում կկայացնենք», - նշել է Լուկաշենկոն: 

 

«Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, եւ մենք պետք է պատրաստ լինենք առաջարկել մեր թեկնածությունը: Այսօր ես ունեմ երեք թեկնածու, որոնց կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում», - հավելել է Լուկաշենկոն: 




Մեր ընտրանին