Փաշինյանը մեկնաբանել է Բոլթոնի հետ իր հանդիպումը - Mediamax.am

5128 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է Բոլթոնի հետ իր հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ նախորդ շաբաթ Երեւանում կայացած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ իր հանդիպումը «խոշոր դիվանագիտական նվաճում» էր:

Այսօր Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ավելի ուշ կխոսի այն մասին, թե ինչու է հանդիպումն այդպես որակում: Միաժամանակ նա նկատել է, որ Ջոն Բոլթոնի հետ չի քննարկել որեւէ հարց, որի շուրջ արժե մտահոգվել: 

   

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկմանը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերն այն մասին, որ քննարկվում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, ըստ էության, նորություն էին:

 

«Պարոն Հարությունյան, անկեղծ ասած, իմ համար էլ նորություն է այն, որ դա ձեզ համար նորություն է, քանի որ նախկինում էլ այս ամբիոնից ասել եմ, որ այն, ինչ ժառանգություն եմ ստացել բանակցային գործընթացում, հենց այդ բանաձեւի տրամաբանության մեջ է», - ասել է կառավարության ղեկավարը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին