ԱՄՆ-ը աջակցում է նոր կառավարության ջանքերին, ասել է Բոլթոնը - Mediamax.am

5147 դիտում

ԱՄՆ-ը աջակցում է նոր կառավարության ջանքերին, ասել է Բոլթոնը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանում ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարեւոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, եւ մեր կառավարությունը կարեւորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Ջոն Բոլթոնը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարեւորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը եւ քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասել է Ջոն Բոլթոնը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարեւորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին