Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերությունները «բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա»:
«Շատ կարեւոր եւ շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս այցի եւ բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 9-ին
Իջեւանում ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
















