Հայ-ռուսական հարաբերությունները «աննախադեպ բարձր մակարդակի վրա» են - Mediamax.am

4603 դիտում

Հայ-ռուսական հարաբերությունները «աննախադեպ բարձր մակարդակի վրա» են


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերությունները «բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա»:

«Շատ կարեւոր եւ շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս այցի եւ բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական  հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ: 

 

 

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 9-ին

Իջեւանում ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին