Նախագահը խոսել է «դժվարին, բայց իրականանալի խնդրի» մասին - Mediamax.am

Մարտ 02, 2026
29952 դիտում

Նախագահը խոսել է «դժվարին, բայց իրականանալի խնդրի» մասին


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մինչեւ 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է»:

Նախագահն այդ մասին ասել է նոյեմբերի 8-ին՝ ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ:

 

Սերժ Սարգսյանը հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

Նախանշված թիրախային նպատակին հասնելը, նախագահ համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը:

 

Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարվել է մշակել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի (մինչեւ 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները եւ արտացոլել դրանք մինչեւ 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ:




Մեր ընտրանին