Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կդիտարկի մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները։
Ֆինլանդացի Լիսա Անսալայի գլխավորած պատվիրակության 10 անդամները մայիսի 12-13-ը հանդիպումներ կունենան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Մայիսի 13-ին պատվիրակության անդամները քննարկում կունենան Երեւանի ավագանու թեկնածուների հետ։
Ընտրության օրը ԵԽ պատվիրակների չորս խումբ կդիտարկի ընտրությունները մայրաքաղաքի տարբեր ընտրատեղամասերում։
Դիտորդական առաքելությունը տեղեկատվական զեկույց կպատրաստի, որը կքննարկվի հոկտեմբերին՝ Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի շրջանակում։
















