Վարչապետը խոստանում է ստեղծել Նոր Հայաստան - Mediamax.am

Մարտ 05, 2026
11357 դիտում

Վարչապետը խոստանում է ստեղծել Նոր Հայաստան


Լուսանկարը` ՀՀԿ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին «իրենց ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսեւորելու համար»:

 

«Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք եւ հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու:

 

Առջեւում մեզ սպասվում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:

 

Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,- հայտարարել է վարչապետը:

 

 

 




Մեր ընտրանին