Վարդան Տողանյանը Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանն է - Mediamax.am

12562 դիտում

Վարդան Տողանյանը Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանն է


Վարդան Տողանյանը
Վարդան Տողանյանը

Լուսանկարը` https://wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը:

 

Վարդան Տողանյանը 1984-1991 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1996-1997 թթ. ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

 

1988-2001 թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան:

 

1992-1994 թթ. եղել է Մոսկվայում ՀՀ մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ, 1994-1995 թթ.՝  Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:

 

1996-1997 թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: 1997-1998 թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000 թթ.՝ դեսպանության խորհրդական:

 

2001-ից «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

 

Վարդան Տողանյանը հեղինակել է «Հայաստանը լրագրողների աչքերով» եւ «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքերը:

 

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ճապոներեն լեզուներին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին