Վիգեն Սարգսյանը կդառնա ՀՀԿ անդամ - Mediamax.am

6599 դիտում

Վիգեն Սարգսյանը կդառնա ՀՀԿ անդամ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կդառնա իշխող Հանրապետական կուսակցության անդամ:

Այդ մասին նախարարն ասել է նոյեմբերի 15-ի երեկոյան լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

 

Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀԿ-ին կանդամակցի առաջիկայում կայանալիք կուսակցության համագումարում:

 

Նա նշել է, որ նախկինում որեւէ կուսակցության անդամ չի եղել: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է եւ ենթադրում է քաղաքական պատասխանատվություն եւ հենց դրանով է պայմանավորված ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին