Շարմազանով. Լռել ենք՝ բանակցությունները չխաթարելու համար - Mediamax.am

4555 դիտում

Շարմազանով. Լռել ենք՝ բանակցությունները չխաթարելու համար


Էդուարդ Շարմազանովը
Էդուարդ Շարմազանովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իշխող ՀՀԿ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ այս պահին իշխանությունների թիվ մեկ նպատակը Երեւանի ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է եւ նոր արյունահեղության կանխումը:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստանա: ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով լուծման կողմնակից է: Այսօր թիվը մեկ խնդիրը խաղաղ լուծման հասնելն է»,- ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Էդուարդ Շարմազանովը:

 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ  էին իշխող կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին լռություն պահպանում՝ նա ասել է. 

 

«Մեր լռությունը նպատակ է ունեցել չխաթարել, չվնասել բանակցությունները: Շատ նյարդային պահ է, եւ այս պահին պահանջների մասին խոսելը տեղին չէ: Բանակցությունները ընթանում են, բոլոր մեխանիզմներն կօգտագործենք՝ կանխելու նոր արյունահեղությունը»:

 

ՀՀԿ խոսնակը չցանկացավ խոսել այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են ստեղծված վիճակին՝ հավելելով, որ պատճառահետեւանքային կապի մասին խոսելու ժամանակը չէ: Միաժամանակ, նա ասել է, որ «սխալներ գործում են բոլորը»:

 

Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ է մնացել որեւէ որակում տալ զինյալ խմբի գործողություններին՝ նշելով միայն, որ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելը արդարացված չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին