Ամեն ինչ արվելու է՝ հասնելու խաղաղ լուծմանը, ասել է վարչապետը - Mediamax.am

4928 դիտում

Ամեն ինչ արվելու է՝ հասնելու խաղաղ լուծմանը, ասել է վարչապետը


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «անթույլատրելի եւ դատապարտելի» է որակել այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում:

Կառավարության նիստի սկզբում վարչապետը ցավակցել է զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին եւ ծառայակից ընկերներին:

 

«Բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է»,- ասել է վարչապետը:

 

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը «խիստ մտահոգիչ» է, եւ իշխանությունն ամեն ինչ անելու է՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին