Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ:
Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ ՀՀ նախագահի հղած ուղերձում:
«Ձեւավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առեւտրի եւ ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի եւ կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ»,- ասված է Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:
ՀՀ նախագահը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր եւ շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնվորթին ու դեսպանատան ամբողջ անձնակազմին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: