Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին - Mediamax.am

21891 դիտում

Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին


Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

 

«Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին